Variantes
Enunciado: Արյան դեմ արյուն, մահվան դե (Nazarian1994 n.º 376)
Traducción literal: Sangre por sangre, muerte por muerte
Enunciado: Խոտորնակին, խոտորն (DEAC1972 p. 564; Aghayan1976a p. 601; Nazarian1999 n.º 376)
Traducción literal: Tienes que enfrentarte al que se opone
Enunciado: Աչքդ հանողի հո (Nazarian1994 n.º 376)
Traducción literal: El que te saque el ojo, sácale el alma
Contextos
Contexto: «Մեր փողը, մեր կայքը, մեր զենքերը խլում էին, իրենց համար ասպատակներ էին պատրաստում ու հետ դառնում կրկին մեզ կողոպտում, կրկին մեր զենքերով մեր արյունն էին թափում: «Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» ― այդ օրենք է, և Բեկը խիստ խելացի կերպով է վարվում, որ հետևում է այդ օրենքին:» (Րաֆֆի, Դավիթ Բեկ, 1882)
Contexto: «― Այո՛, պարտավոր եմ հարգել։ Իսկ նա… նա պարտավոր է ինձ ատել, արհամարհել… այնպես չէ՞…
― Նա նահապետական կին է:
― Դա նահապետականություն չի, այլ բնածին ատելություն: Բայց շատ բնական, շատ հասկանալի… Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման… Նա ինձ ատում է, ես չեմ կարող նրան սիրել և հարգել…» (Ալեքսանդր Շիրվանզադե, Քաոս, Երկերի ժողովածու, հ. 3, Երևան, Հայպետհրատ, 1898=1959, էջ 175)
Contexto: «[…] մի՛թե մի այդպիսի վրեժխնդիր աստվածը կարո՞ղ է պատժել ինձ վրեժխնդրության համար: Ո՛չ…: Պատիվ և իրավունք պաշտպանելը սուրբ բան է:
― «Ո՛չ, բարեկամ, դուք հետևում եք հին օրենքին՝ «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման»: Բայց մենք, որպես քրիստոնյա մարդիկ, պիտի դարձնենք մեր աջ երեսը, երբ զարկեն ձախին, պիտի տանք և մեր վերարկուն, երբ պահանջեն մեր շապիկը…:» (Ռաֆֆի, Սալբի, Երկերի ժողովածու, Երևան, Հայպետհրատ, 1911=1962, էջ 313-314)
Contexto: «Ֆրանսիական ժամանակակից ականավոր արձակագիր Վահե Քաչան (Խաչատրյան) ծնվել է 1928 թ. Բեյրութում: Մինչև գրականությամբ զբաղվելը լրագրող էր և թղթակցում էր Բեյրութում հրատարակվող հայերեն և ֆրանսերեն թերթերին: Այնուհետև նա մեկնում է Փարիզ և հետևում կինոռեժիսուրայի դասընթացներին: 1953 թ. Վ. Քաչան հրատարակում է իր առաջին վեպը՝ «Ծխախոտի կիրակնօրյա մնացորդներ», իսկ 1955 թ. լույս տեսավ նրա լավագույն գործերից մեկը՝ «Ակն ընդ ական» վեպը:» (Գրական թերթ, 10 հունվարի, 1965)
Contexto: «Տիրող երկար դադարի միջոցին Համլետի լուռ անձի և ամենախոս աչքերի մեջ հանդիսատեսը պետք է կարդա, որ մեր դիմաց կանգնած է ոչ Նեմեսիսը, ոչ Սոֆոկլեսի ծնողասպան Օրեսթեսը, ոչ էլ դրությունը անասնական կրքով լուծող, վաղեմի «Ակն ընդ ական»-ի սկզբունքով ղեկավարվող հասարակ մարդը: Եթե այդպես լիներ, հիրավի ինչ գեղեցիկ առիթ Համլետի համար:» (Վահրամ Փափազյան, Համլետը ինչպես տեսա …, 1968)
Contexto: «Հետո մայրաքաղաք են վերադառնում կողոպուտի բեռներով: Ներսեհ Չավուշի էությունը ճչում էր: «Լսո՞ւմ եք, հայեր: Ուրեմն մի մոռանաք Մովսեսի քարոզը՝ «Ակն ընդ ական»: Մի՛ մոռանաք:» (Սերո Խանզադյան, Խոսեք, Հայաստանի լեռներ, 1976)
Contexto: «Լաո Ցզին այս գիրքը գրել է Քրիստոսից 500 տարի առաջ: Այստեղ է առաջին անգամ նկատվել հեղափոխական գաղափար. «Ատելությանը պետք է պատասխանել սիրով», մինչդեռ Հին Կտակարանում ասվում էր. «Ակն ընդ ական, ատամ ընդ ատամն»: «Դաո դե Ցզինը» կրոնական կանոն չէ, այլ՝ փիլիսոփայական ու բարոյական ուսմունք. «Գիրքը պահանջում է անկեղծություն և հեզություն, նման բաներ ես մարդկանց մոտ վաղուց չեմ տեսել», ասում է կինոռեժիսորը:» (Ազգ, 19 մայիսի, 2007)